Թրամփ. «Եվ նրանք ցանկանում են, որ ես կտրե՞մ ժապավենը… Ո′չ»

Թրամփը չեղարկել է այցը Մեծ Բրիտանիա
amn-nor-despanatun-london
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատան նոր շենքը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ չեղարկում Է փետրվարին պլանավորված իր այցը Մեծ Բրիտանիա: Այդ մասին նա գրել Է Twitter-ի իր Էջում:

«Լոնդոն իմ ուղեւորությունը չեղարկելու պատճառն այն Է, որ ես չեմ պաշտպանում Լոնդոնի լավագույն դեսպանատներից մեկը գրոշների դիմաց վաճառելու Օբամայի վարչակազմի որոշումը, որպեսզի այնուհետեւ 1,2 մլրդ դոլարով նորը կառուցենք հեռավոր շրջանում: Դա վատ գործարք Է: Եվ նրանք ցանկանում են, որ ես կտրե՞մ ժապավենը (դեսպանատան նոր շենքի-խմբ.)։ Ո′չ»,- գրել Է Թրամփը:

Նախատեսվում Էր, որ Թրամփը Լոնդոն աշխատանքային այցի շրջանակներում կմասնակցի ԱՄՆ-ի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը, ինչպես նաեւ փետրվարի 26-ին եւ 27-ին բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այժմ, ինչպես նշվում Է, Լոնդոնում ամերիկյան դեսպանատան նոր շենքը կբացի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդել Է BBC-ն:

*

*