Թրամփը 100 հազար դոլար է փոխանցել տրանսպորտի նախարարությանը

Այն կազմում է տարեկան աշխատավարձի քառորդ մասը
gonald tramp

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 13-ին իր աշխատավարձից 100 հազար դոլար փոխանցել է տրանսպորտի նախարարությանը: Այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը` լրագրողների համար կայացած ճեպազրույցում:

«Այսօր նախագահը 2017 թվականի չորրորդ եռամսյակի իր աշխատավարձը նվիրեց տրանսպորտի նախարարությանը՝ մեր քանդվող ենթակառուցվածքի վերականգման եւ արդիականացման նրա ծրագրին աջակցելու նպատակով»,- նշել Է Սանդերսը:

Փետրվարի 12-ին ԱՄՆ-ի վարչակազմը ներկայացրել Է երկրի ենթակառուցվածքում 1,5 տրիլիոն դոլար գումարի ներդրումներ կատարելու ընդգրկուն պլանը: Ըստ որում 21 միլիարդ դոլարը կծախսվի միայն 2019 ֆինանսական տարում (ԱՄՆ-ում այն սկսվում Է հոկտեմբերի 1-ից)։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները