Թրամփն Ասադին «կենդանի» է անվանել — Երկիր Մեդիա

Թրամփն Ասադին «կենդանի» է անվանել

Ըստ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Պուտինն աջակցում է մի մարդու, ով չարիք է Ռուսաստանի եւ ամբողջ աշխարհի համար:
tramp-asad

«Սիրիայում իրավիճակն ավելի լավ կլիներ, եթե Ռուսաստանը չաջակցեր այդ երկրի նախագահ Բաշար Ասադին»,-հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը: Դոնալդ Թարմփն Ասադին «կենդանի» է անվանել՝ ասելով, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն աջակցում է մի մարդու, ով չարիք է եւ դա, ըստ Միացյալ Նահանգների նախագահի, վատ է Ռուսաստանի ու ամբողջ աշխարհի համար:

FOX Business-ին տված հարցազրույցի ժամանակ Թարմփն ասել է նաեւ, որ Սիրիա ներխուժելու ծրագրեր չունի, նշել, որ Միջերկրական ծովից Սիրիայի տարածք հրթիռներ արձակելու հրամանը տվել էր, երբ տեսել էր Իդլիբ նահանգում անցյալ շաբաթ տեղի ունեցած հարձակման լուսանկարները:

Հիշեցնեմ՝ ենթադրվում է, որ այդ հարձակման ժամանակ քիմիական զենք է կիրառվել եւ Վաշինգտոնի կարծիքով, դրա հեղինակը Սիրիայի կառավարական բանակն է, թեեւ նախագահ Ասադը հերքում է մեղադրանքը: Ի դեպ, Մոսկվայում գտնվող Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվը սկսել են բանակցությունները: Արդյունքները կամփոփեն համատեղ ասուլիսի ժամանակ:

*

*