Թրամփն ԱՄՆ-ում արտակարգ դրություն կհայտարարի

Դեմոկրատները քննադատել են հանրապետական նախագահին՝ մեղադրելով նրան լիազորությունները չարաշահելու մեջ։
donald-tramp22 (1)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է արտակարգ դրություն հայտարարել Միացյալ Նահանգներում՝ առանց Կոնգրեսի համաձայնության Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը ֆինանսավորելու համար:

Կոնգրեսը նախօրեին հաստատել է դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը՝ նոր «շաթդաունը» կանխելու համար: Սակայն անօրինական ներգաղթի դեմ պատի կառուցման նպատակով հատկացրել է ընդամենը 1.3 միլիարդ դոլար՝ Թրամփի պահանջած 5.7 միլիարդ դոլարի փոխարեն:

Թրամփը մտադիր է ստորագրել բյուջեի մասին այս օրինագիծը, բայց եւ արտակարգ դրություն կհայտարարի:

Դեմոկրատները քննադատել են հանրապետական նախագահին՝ մեղադրելով նրան լիազորությունները չարաշահելու մեջ:

Հիշեցնենք, որ պատի ֆինանսավորման շուրջ հանրապետականների ու դեմոկրատների անհամաձայնության պատճառով՝ ամերիկյան կառավարության աշխատանքը 2018-ի դեկտեմբերի 22-ից 35 օրով մասամբ դադարեցվել էր:

*

*