2017 թ. միջազգային առեւտրում ԱՄՆ-ի կորուստները կազմել են 817 միլիարդ դոլար. Թրամփ

Թրամփը ներկայացրել Է առեւտրի վիճակագրությունը
tramp

Անցյալ տարի միջազգային առեւտրում ԱՄՆ-ի կորուստները կազմել են 817 միլիարդ դոլար: Հուլիսի 25-ին այս մասին հայտնել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր Էջում:

Թրամփը ներկայացրել Է առեւտրի վիճակագրությունը, որպեսզի պատասխանի իր քաղաքական ընդդիմախոսներին, որոնք իրեն քննադատում են ԵՄ-ից եւ Չինաստանից ապրանքների ներմուծման մաքսերի սահմանման համար, որոնք ԱՄՆ-ին առեւտրական պատերազմի եզրին են դրել հիմնական գործընկերների դեմ: «Ամեն անգամ, երբ ես լսում եմ, որ հերթական թույլ քաղաքական գործիչը պահանջում Է դադարեցնել բանակցությունները եւ վերացնել մաքսերի օգտագործումն (ԱՄՆ-ի նկատմամբ) անարդարացի սակագներին հակազդելու համար, զարմանում եմ, թե նրանք ինչ են մտածում,- գրել Է Թրամփը:- Մի՞թե մենք կշարունակենք եւ թույլ կտանք, որ կողոպտեն մեր ֆերմերներին եւ մեր երկիրը:

Անցյալ տարի մենք 817 միլիարդ դոլար ենք կորցրել այլ երկրների հետ առեւտրի բնագավառում»:

Հունիսի 1-ին ԱՄՆ-ը մաքսեր Է սահմանել ԵՄ երկրներից, Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող պողպատի եւ ալյումինի արտադրանքի համար՝ համապատասխանաբար 25 եւ 10 տոկոսի չափով: Հիշյալ երկրները պատասխան մաքսատուրքեր են սահմանել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

*

*