Թրամփը չդիմացավ նախագահի պաշտոնում

Լարի Քինգին տված հարցազրույցում նա նաև ընդգծել էր, որ իր բոլոր ծանոթները, ովքեր հասել են հաջողությունների, երբեք արձակուրդ չեն վերցրել:
tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իր առաջին 17-օրյա արձակուրդը կանցկացնի սեփական գոլֆ-ակումբում, որը տեղակայված է Նյու-Ջերսի նահանգում:  Թրամփն այնտեղ կուղևորվի արդեն առաջիկա ուրբաթ:

Գործակալությունն ընդգծում է, որ ավելի վաղ Թրամփը բազմիցս արհամարհանքով է արտահայտվել արձակուրդի մասին: «Մի վերցրեք արձակուրդ: Ինչո՞ւմն է միտքը: Եթե ձեզ դուր չի գալիս ձեր աշխատանքը, ապա նշանակում է, որ դուք սխալվել եք ընտրության հարցում»,- վստահեցրել է Թրամփն իր «Մտածիր ինչպես միլիարդատերը» գրքում, որը տպագրվել է 2004 թվականին:

Ամերիկյան հեռուստալրագրող Լարի Քինգին տված հարցազրույցում նա նաև ընդգծել էր, որ իր բոլոր ծանոթները, ովքեր հասել են հաջողությունների, երբեք արձակուրդ չեն վերցրել: «Նրանք հանգստանում են, երբ աշխատում են»,- ասել էր Թրամփը:

*

*