Թրամփը դեմոկրատների առաջացրած խոչընդոտները խայտառակություն է որակել

Նրա վարչակազմի վերջնական ձեւավորումը մինչ այժմ չի ավարտվել։
tramp

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խայտառակություն է որակում այն, որ իր վարչակազմի վերջնական ձեւավորումը մինչ այժմ չի ավարտվել՝ դեմոկրատների առաջացրած խոչընդոտների պատճառով: Twitter-ի իր էջում Թրամփը գրել է, թե նման ուշացում երկրի պատմության մեջ չէր եղել:

Թրամփը նախագահի լիազորությունները ստանձնել է հունվարի 20-ին: Մինչ այժմ ամերիկյան Սենատը հավանության է արժանացրել վարչակազմի տարբեր պաշտոնների համար Թրամփի առաջադրած 22 թեկնածուներից միայն յոթին: Նախագահի առաջադրած թեկնածուներն այնքան վիճահարույց են, որ, օրինակ, երեքշաբթի Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին անգամ փոխնախագահ Մայք Փենսը, որը նաեւ Սենատի նախագահն է, ստիպված է եղել մասնակցել քվեարկությանը եւ փաստացիորեն կրթության նախարարի պաշտոնին հաստատել միլիարդատեր Բեթսի Դեւոսին, քանի որ սենատորների ձայները հավասար էին բաշխվել՝ 50:50:

*

*