Թրամփը չեղարկել է Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը

Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման 1,78 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ մաքսեր Է սահմանել:
amn-turqia

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը՝ նրան հանելով զարգացող երկրների՝ այսպես կոչված ներմուծման համար արտոնությունների ծրագրի շահառուների ցուցակից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Միացյալ Նահանգների ղեկավարն իր որոշման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսին եւ Թուրքիայի իշխանություններին ծանուցել է «ողջամիտ ժամկետում»՝ մարտի 4-ին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ վերանայում են Թուրքիայի մասնակցությունը ներմուծման համար արտոնությունների ծրագրին, քանի որ անհանգստացած են Անկարայի կողմից դրանից օգտվելու չափանիշների պահպանումից: Բացի այդ, նշվել Է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման 1,78 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ մաքսեր Է սահմանել:

*

*