Թրամփը մտադիր է ընդլայնել երկրի միջուկային զինանոցը

ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ Միացյալ Նահանգները հետ է մնացել այս հարցում
tramp

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ընդլայնել երկրի միջուկային զինանոցը: Այս մասին նա հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ:

ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ Միացյալ Նահանգները հետ է մնացել այս հարցում, եւ ինքը մտադիր է հասնել այն բանին, որ ԱՄՆ-ը հայտնվի «գագաթնակետին»:

Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը փետրվարի 23-ին զանգվածային լրատվամիջոցների համար անցկացված ճեպազրույցում հայտարարել է, որ «ԱՄՆ-ը մտադիր չէ միջուկային ոլորտում իր գերազանցությունը զիջել որեւիցե մեկին»:

Նոր հարցազրույցում Թրամփը նաեւ «միակողմանի» է համարել ռազմավարական միջուկային սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման պայմանագիրը (Ռազմավարական հարձակողական սպառազինություններ – 3 (ՌՀՍ-3) Ռուսաստանի հետ:

«Մենք (Սպիտակ տան նոր վարչակազմը ) կսկսենք կնքել լավ գործարքներ»,- խոստացել է նա: ՌՀՍ-3-ը 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում ստորագրել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները, եւ այն ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին Պետդումայի եւ Կոնգրեսի կողմից վավերացվելուց հետո: Այն նախատեսում է ծավալված ռազմավարական կրիչների կրճատում յուրաքանչյուր կողմից մինչեւ 700 միավոր եւ դրանց վրա մինչեւ 1550 միջուկային մարտալիցք:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները