Թրամփը չի բացառում ԱՄՆ-Հյուսիսային Կորեա զինված հակամարտությունը

Նա նաեւ ցանկանում է, որ Հարավային Կորեան մեկ միլիարդ դոլար վճարի ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի համար:
amn-hyusisayin-korea

 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Հյուսիսային Կորեայի հետ զինված հակամարտությունը: Թեեւ Reuters գործակալության հետ հարցազրույցում նա նշել է, որ նախընտրում է լուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով, բայց դա, ըստ Թրամփի, շատ դժվար է:

Թրամփը հայտարարել է նաեւ, թե ցանկանում է, որ Հարավային Կորեան մեկ միլիարդ դոլար վճարի ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի համար, որը Վաշինգտոնը տեղադրում է այդ երկրում՝ Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքներից Սեուլին պաշտպանելու համար:

Մինչդեռ, Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հենց Միացյալ Նահանգները պետք է հոգա հակահրթիռային համակարգի ծախսերը:

«Հարավային Կորեան չի փոխել իր հիմնական դիրքորոշումը. երկրի կառավարությունը միայն տարածք է տրամադրում ԱՄՆ-ին համակարգի տեղակայման համար, իսկ Վաշինգտոնը պաստախանատվություն է կրում տեղակայման ու կառավարման համար»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

*

*