Թրամփը իր փեսային նշանակել է պետության ղեկավարի գլխավոր խորհրդականի պաշտոնում

Թրամփի փեսան կհրաժարվի իր ընտանիքի անշարժ գույքի բիզնեսը ղեկավարելուց
tramp

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է իր դստեր՝ Իվանկայի ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին, նշանակել պետության ղեկավարի գլխավոր խորհրդականի պաշտոնում: Նոր պաշտոնը զբաղեցնելու համար Թրամփի փեսան կհրաժարվի իր ընտանիքի անշարժ գույքի բիզնեսը ղեկավարելուց, կթողնի The New York Observer թերթը, որի սեփականատերն է 2006 թվականից: Իսկ Թրամփի՝ իր փեսային նման պաշտոն տալու որոշումը, առաջացրել է դեմոկրատների դժգոհությունը: Մտավախություն կա, որ այս նշանակումը կարող է հանգեցնել շահերի բախման:

Մի խումբ դեմոկրատներ ցանկանում են, որ արդարադատության նախարարությունը եւ կառավարական էթիկայի հանձնաժողովը քննեն այս նշանակման հետ կապված հնարավոր իրավական խնդիրները: Հաղորդվում է, որ Քուշները որոշել է Թրամփի վարչակազմում աշխատելու ընթացքում հրաժարվել աշխատավարձից: Նման որոշում ավելի վաղ կայացրել էր նաեւ հենց ինքը՝ միլիարդատեր Թրամփը:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*