Թրամփը լարվածություն է մտցնում ամերիկա-չինական հարաբերություններում

Մեկնաբանելով Թայվանի առաջնորդի հետ իր հեռախոսազրույցը՝ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը չպետք է թելադրի իրեն՝ ում հետ շփվել:
tramp

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ով դեռ պաշտոնը չի ստանձնել, լարվածություններ է մտցնում ամերիկա-չինական հարաբերություններում: Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պարտավոր չէ հետեւել իր հին դիրքորոշումներից մեկին՝ «միասնական Չինաստան» քաղաքականությանը, որի համաձայն Թայվանը համարվում է Չինաստանի բաղկացուցիչ մասը:

«Ինչո՞ւ պետք է հետեւենք դրան, եթե Չինաստանի հետ համաձայնության չենք գալիս այլ հարցերի շուրջ, ներառյալ առեւտրի»,- ասել է Թրամփը:

Մեկնաբանելով Թայվանի առաջնորդի հետ իր հեռախոսազրույցը՝ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը չպետք է թելադրի իրեն՝ ում հետ շփվել:

Պեկինը լուրջ մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ «միասնական Չինաստան» քաղաքականությունը Վաշինգտոնի հետ հարաբերությունների հիմքն է: Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ եթե Թրամփի վարչակազմը չաջակցի «միասնական Չինաստան» քաղաքականությանը, երկկողմ հարաբերությունների զարգացումն ու գործակցությունը կարեւոր հարցերի շուրջ անհնար կդառանան:

*

*