Դոնալդ Թրամփը հանդես է եկել ամենամյա ուղերձով

Այն տեւել է 82 րոպե։

Ներքաղաքական ճգնաժամի պատճառով, մեկ շաբաթ ուշացումով, Դոնալդ Թրամփը, ի վերջո, հանդես է եկել «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով՝ Կոնգրեսի երկու պալատների միացյալ նիստում: «Ընտրելով հզորությունը» խորագրով 82 րոպեանոց ելույթում՝ հանրապետական նախագահը նորից պնդել է՝ Մեքսիկայի հետ սահմանին անօրինական գաղթականների դեմ ուղղված պատը պետք է կառուցվի, չնայած դեմոկրատների համառ դիմադրությանը:

Միացյալ Նահանգներում առանց փաստաթղթերի շուրջ 11 միլիոն ներգաղթյալ կա։ Մեքսիկուհի Մերիբել Սոլակեն նրանցից մեկն է։ Ուշադիր հետեւել է Թրամփի ուղերձին: Ասում է՝ եթե տեսներ նախագահին, կասեր՝ ես հանցագործ չեմ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Մարինե Մելիքսեթյան

*

*