Դոնալդ եւ Մելանյա Թրամփները հարգեցին սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Արարողությունը տեղի Է ունեցել Սպիտակ տան հարավային լճակի մոտ:
tramp

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյա Թրամփը, սեպտեմբերի 11-ին տեղական ժամանակով ժամը 08:45-ին (Երեւանի ժամանակով ժամը 16:45-ին) մեկ րոպե լռությամբ հարգել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը: Արարողությունը տեղի Է ունեցել Սպիտակ տան հարավային լճակի մոտ:

Մի քանի րոպե տեւած արարողության մասնակիցներից ոչ մեկը ճառ չի արտասանել, պետության առաջին զույգը միայն խոնարհել Է գլուխները, երբ երեք անգամ ղողանջել Է զանգը:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները