Թրամփը Շիֆին սուտասան է անվանել

Ադամ Շիֆիը Վաշինգտոնում հայկական շահերի պաշտպաններից մեկն է:
tramo-adam-shif

Միացյալ Նահանգների հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ի իր էջում քննադատել է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին, որն, ի դեպ, Վաշինգտոնում հայկական շահերի պաշտպաններից մեկն է:

Թրամփը, մասնավորապես, գրել է. «Փոքրիկ Ադամ Շիֆը, որն ամեն գնով ձգտում է ավելի բարձր պաշտոնի, Վաշինգտոնի մեծագույն սուտասաններից եւ տեղեկատվական արտահոսք անողներից մեկն է: Ադամը դուրս է գալիս հանձնաժողովի փակ նիստերից, որպեսզի անօրինական կերպով գաղտնի տեղեկություն հրապարակի: Նրան պետք է կանգնեցնել»,- գրել է Թրամփը:

Նշենք, որ Շիֆը Կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ է: Այդ հանձնաժողովը հետաքննում է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը:

*

*