Թրամփը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Աբեի հետ

Աբեն նշել է, որ քննարկումը շատ անկեղծ է եղել, Թրամփն էլ վստահության արժանի ղեկավար է:
tramp-sindzo-abe

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: Նա օտարերկրացի ղեկավարներից առաջինն է, որին հյուրընկալել է Թրամփը՝ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո:

Դեմառդեմ բանակցությունները կայացել են Նյու Յորքում: Աբեն նշել է, որ քննարկումը շատ անկեղծ է եղել, Թրամփն էլ վստահության արժանի ղեկավար է:

Ավելի վաղ, Տոկիոյում անհանգստությունների ալիք էր բարձրացրել Թրամփի՝ քարոզարշավի ժամանակ արած այն հայտարարությունը, թե Ճապոնիան պետք է ավելի շատ վճարի, որպեսզի ամերիկացի զինվորները շարունակեն իրենց առաքելությունը ճապոնական հողում, առաջ էր քաշել այն գաղափարը, որ Ճապոնիան ու Հարավային Կորեան պետք է իրենց սեփական միջուկային զենքը ստեղծեն՝ Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներից եկող վտանգին հակազդելու համար:

*

*