10 զոհ Տորոնտոյում. հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Ալեք Մինասյանն է — Երկիր Մեդիա

10 զոհ Տորոնտոյում. հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Ալեք Մինասյանն է

Ոստիկանության պետը նշել Է, որ «այս ակցիան վաղօրոք նախապատրաստվածի տեսք ունի»:
toronto-patahar

Կանադայի Տորոնտո քաղաքում հետիոտների վրա ֆուրգոնի վրաերթը կարող Է ահաբեկչական գործողություն լինել, բայց հետաքննությունն այժմ քննում է բոլոր վարկածները: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 23-ին այս մասին հայտնել Է քաղաքի ոստիկանության պետ Մարկ Սանդերսը մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակել են Կանադայի ազգային հեռուստաալիքները:

«Մենք ոչինչ չենք բացառում, բայց նկատի առնելով այն, ինչ մենք այժմ ունենք, դեռեւս վաղ է եզրակացություններ անել: Հետաքննությունը շարունակվում է: Մենք փորձում ենք պարզել շարժառիթները»,- հայտարարել է նա՝ պատասխանելով ահաբեկչական գործողության հնարավորության վերաբերյալ հարցին: Ոստիկանության պետը նշել Է, որ «այս ակցիան վաղօրոք նախապատրաստվածի տեսք ունի»:

Սանդերսը նաեւ հայտնել Է, որ ձերբակալված վարորդի հետ, որը Ռիչմոնդի 25-ամյա բնակիչ Ալեք Մինասյանն Է, այժմ աշխատում են քննիչները, նա հրաժարվել Է որեւիցե մանրամասնություն հայտնել: Վրաերթի հետեւանքով 10 մարդ զոհվել Է, եւս 15-ը վիրավորվել:

Ոստիկանության պետը ճշտել է, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել ապրիլի 23-ին տեղական ժամանակով 13:26-ին (Երեւանի ժամանակով 21:26-ին) Տորոնտոյի հյուսիսային մասի Յանգ փողոցում:

*

*