ԱՄՆ-ում տորնադոն զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել

Տարերքի պատճառով մոտավորապես 100 հազար տուն եւ առեւտրային շենք մնացել են առանց Էլեկտրականության, մի քանի մարդ անհայտ կորած Է համարվում։
tornado-amn

ԱՄՆ-ի հարավային նահանգներում տորնադոյի եւ ուժգին փոթորիկների հետեւանքով զոհերի թիվը հասել Է ութի: Այդ մասին  հայտնել Է USA Today-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր Տեխասի նահանգում զոհված երկու երեխայի մասին:

Թերթի տվյալներով՝ տորնադոյի հիմնական մասն անցել է Տեխասի, Լուիզիանայի, Միսիսիպիի եւ Ալաբամայի նահանգներով: Հաղորդվում Է տասնյակ տուժածների մասին: Տեխասի քաղաքներից մեկում տուժել Է առնվազն 25 մարդ, նրանցից 8-ն ծանր վիճակում են: Եվս 19 հոգի տուժել Է Միսիսիպիում:

Տարերքի պատճառով մոտավորապես 100 հազար տուն եւ առեւտրային շենք մնացել են առանց Էլեկտրականության, մի քանի մարդ անհետ կորած Է համարվում։

*

*