Տոնական շքերթին ընդառաջ ռուսական օդուժն այսօր առաջին փորձն է անցկացրել

Ռուսաստանում սկսել են նախապատրաստվել Հաղթանակի օրվան:
rusastan

Ռուսաստանում սկսել են նախապատրաստվել Հաղթանակի օրվան: Տոնական շքերթին ընդառաջ ռուսական օդուժն այսօր Մոսկվայում առաջին փորձն է անցկացրել: Մասնակցել է ավելի քան 70 ինքնաթիռ եւ ուղղաթիռ:

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնակատարությանը նվիրված միջոցառումների նախապատրաստման ու անցկացման համար Մոսկվայի Կարմիր հրապարակը այցելուների համար փակ կլինի մայիսի 4-ից մինչեւ 9-ը:

Երեկ Մոսկվայում կայացել է Հաղթանակի զորահանդեսի վերջին գիշերային փորձը: Դրան մասնակցել են շուրջ 10 հազար զինծառայող եւ ավելի քան հարյուր միավոր ռազմական տեխնիկա:

*

*