Դոնալդ Թրամփը հրաժարվել է Time-ի «տարվա մարդ» կոչումից

Ամսագիրն արձագանքել է և նշել, որ արտահայտությունները կոռեկտ չեն:
time-tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրառում է կատարել, որով հրաժարվել է  Time ամսագրով «տարվա մարդ» կոչումից:

«Time-ի խմբագրությունից զանգահարեցին և հաղորդեցին, որ հավանական է Time-ը ինձ համարի «տարվա մարդ», ինչպես դա արվեց նախորդ տարի: Բայց ես պետք է տամ մեծ հարցազրույց և մասնակցեմ մեծ ֆոտոնկարահանումների: Ես ասացի, որ դա ինձ հարմար չէ և հրաժարվեցի: Ամեն դեպքում՝ շնորհակալություն»,-թվիրթերում այսպիսի գրառում է թողել նախագահ Թրամփը:

Այս գրառումից հետո ամսագիրն արձագանքել է և նշել, որ արտահայտությունները կոռեկտ չեն: «Նախագահը ոչ կոռեկտ է արտահայտվել այն մասին, թե մենք ինչպես ենք ընտրում տարվա մարդ: «Time»-ը չի մեկնաբանում իր ընտրությունը ամսագրի համարի հրատարակումից առաջ: Հրատարակումը նախատեսված է դեկտեմբերի 6-ին»,-ասված է ամսագրի գրառման մեջ:

Դոնալդ Թրամփը Time-ի վարկածով դարձել է տարվա մարդ 2016 թվականին:Այդ ժամանակ ընտրված նախագահը շոյված էր և հայտարարել էր, որ ամսագրի շապիկին հայտնվելն իր համար մեծ պատիվ է:

*

*