Թերեզա Մեյը հրաժարական կտա

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ հունիսի 7-ին որոշել է հրաժարական տալ
theresa-May

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ որոշել է հունիսի 7-ին հրաժարական տալ Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և, հետևաբար, նաև վարչապետի պաշտոնից:

Այդ հայտարարությանը նրան դրդել են կուսակիցները, այդ թվում նախարարների կաբինետի անդամները, որոնք դժգոհ են Մեյի ներկայացրած Brexit-ի նոր համաձայնագրից:

Նոր ղեկավար ընտրելու գործընթացը պաշտոնապես կսկսվի հունիսի 7-ից հետո, չնայած, նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն արդեն հայտարարել է իրեն առաջադրելու ծրագրերի մասին:

*

*