Տեխասում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կա 10 զոհ

Ֆլորիդա ուղեւորվող ինքնաթիռը բախվել է օդանավների կայանման համար նախատեսված շինությանը
inqnatir

Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետեւանքով անձնակազմի 2 անդամներն ու բոլոր 8 ուղեւորները մահացել են:

Ֆլորիդա ուղեւորվող ինքնաթիռը կործանվել է Ադիսոնի օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե հետո, երբ բախվել է օդանավների կայանման համար նախատեսված շինությանը՝ անգարին:

Բախման հետեւանքով օդանավում հրդեհ է բռնկվել:

*

*