Թերեզա Մեյը նոր կառավարություն կձեւավորի

Մեյը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ հանդիպումից հետո հայտարարել է...
tereza-mey

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նոր կառավարություն կձեւավորի: Արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարանական մեծամասնությունից զրկված Պահպանողական կուսակցության առաջնորդ Մեյը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ կառավարություն կձեւավորի Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության աջակցությամբ:

Վարչապետի խոսքով՝ նոր կառավարությունը որոշակիություն կապահովի եւ երկիրն առաջ կտանի Եվրամիությունից դուրս գալու շուրջ բանակցությունների կենսականորեն կարեւոր փուլում: Իսկ Brexit-ի շուրջ բանակցությունները կմեկնարկեն ընդամենը տասն օրից:

Ավելի վաղ Եվրամիության ղեկավարները մտավախություն էին հայտնել, որ բանակցություննրը կարող են հետաձգվել, քանի որ պահպանողականները զրկվել են խորհրդարանական մեծամասնությունից: Սակայն վարչապետ Մեյը վճռական է տրամադրված, հեռանալու մտադրություն էլ չունի, թեեւ ընտրություններից հետո նրա հրաժարականը պահանջում էին թե′ սեփական կուսակցության անդամները, թե′ նրա մրցակից լեյբորիստները:

*

*