Թերեզա Մեյն այսօր պաշտոնապես կթողնի Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը

Սակայն նա կշարունակի կատարել երկրի վարչապետի պարտականությունները․․․
Լուսանկարը՝ Reuters-ի
Լուսանկարը՝ Reuters-ի

Թերեզա Մեյն այսօր պաշտոնապես կթողնի Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Սակայն նա կշարունակի կատարել երկրի վարչապետի պարտականությունները՝ մինչեւ կառավարության նոր ղեկավարի ընտրությունը:

Մեծ Բրիտանիայի վարչապետի աթոռին արդեն 11 թեկնածու է հավակնում:

Հիշեցնենք, որ Թերեզա Մեյն իր հրաժարական տալու որոշման մասին հայտնել էր 2 շաբաթ առաջ՝ խորը ափսոսանք հայտնելով, որ չկարողացավ ավարտին հասցնել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը: Այս ծանր պարտականությունը կդրվի Բրիտանիայի հաջորդ վարչապետի ուսերին:

*

*