Թերեզա Մեյը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին անգամ պատասխանել է պատգամավորների հարցերին

Խորհրդարանում նրան հոտնկայս ծափահարություններով են ճանապարհել...
tereza-mey

Թերեզա Մեյը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին անգամ պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերում էին իր հետագա անելիքներին, քաղաքականության մեջ կանանց դերին: Մեյն ասել է, որ շարունակելու է աշխատել բրիտանական խորհրդարանում՝ արդեն որպես պատգամավոր:

Խորհրդարանում նրան հոտնկայս ծափահարություններով են ճանապարհել, Մեյն էլ հազիվ է զսպել արցունքները: Դրանից հետո նա նաեւ վերջին ելույթն է ունեցել Դաունինգ Սթրիթում, հաջողություն մաղթել իրեն հաջորդող Բորիս Ջոնսոնին՝ նշելով, որ նրա առաջնային խնդիրն է լինելու դուրս բերել երկիրը Եվրամիության կազմից այնպես, որ շահի ամբողջ Միացյալ Թագավորությունը:

Ելույթից հետո Թերեզա Մեյը հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագուհու հետ՝ նրան հանձնելով իր հրաժարականի դիմումը: Բորիս Ջոնսոնն էլ այսօր ավելի ուշ պաշտոնապես կստանձնի վարչապետի լիազորություններն ու կսկսի կառավարություն ձեւավորել:

*

*