Թերեզա Մեյի մոմե քանդակը հեռացվել է Մադամ Տյուսոյի թանգարանի ցուցասրահից

150 000 ֆունտ ստերլինգ արժեցող մոմե քանդակի ճակատագիրը որոշվել էր հանրային քվեարկության արդյունքում
teresa-may-mome-ardzan

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մոմե քանդակը տեղափոխվել է պահեստ՝ հեռացվելով Լոնդոնում Մադամ Տյուսոյի թանգարանի ցուցասրահից, հաղորդում է The Times-ը:

150 000 ֆունտ ստերլինգ արժեցող մոմե քանդակի ճակատագիրը որոշվել էր հանրային քվեարկության արդյունքում. մեծամասնությունը կողմ էր արտահայտվել արձանը հեռացնելու որոշմանը:

Թանգարանը ստեղծում է Մեծ Բրիտանիայի ղեկավարների մոմե քանդակները 1855 թվականից ի վեր: Սակայն, օրինակ, այստեղ չկան Նեւիլ Չեմբերլենի, Ալեքսանդր Դուգլաս Հյումի եւ Գորդոն Բրաունի քանդակները, քանի որ նրանք երբեք չէին պայքարել և դարձել էին կառավարության ղեկավար ոչ քվեարկության արդյունքում:

*

*