Գերմանացի միլիարդատերը կորել է Ալպերում

Նրա ընտանիքի կարողությունը շուրջ 4,5 միլիարդ դոլար է գնահատվում
alper

Գերմանացի մագնատ, Tengelmann խմբի և դրա կազմի մեջ մտնող Obi խանութների ցանցի սեփականատեր Կարլ-Էրիվան Հաուբը կորել է Ալպերում՝ Իտալիայի և Շվեյցարիայի սահմանային գոտում, հայտնում է Corriere della Sera-ն:

Պարբերականի տվյալներով՝ 58-ամյա Հաուբը, ով լեռնադահուկային սպորտի սիրահար է, կորել է դեռ շաբաթ առավոտյան, իսկ նրա բջջայինից վերջին ազդանշանը շաբաթ երեկոյան է ստացվել:

Հաուբի ընտանիքը Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստներից է, որի կարողությունը շուրջ 4,5 միլիարդ դոլար է գնահատվում:

*

*