Ուղղաթիռներ են բախվել Տեխասի երկնքում․ կան զոհեր ու տուժածներ

Միջադեպը տեղի է ունեցել Սան Անտոնիո քաղաքից 240 կմ հեռավորության վրա:
uxxatir

Robinson R22 մոդելի երկու ուղղաթիռ է բախվել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի երկնքում: Ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը, պատահարի հետեւանքով զոհվել Է երկու մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել Սան Անտոնիո քաղաքից 240 կմ հեռավորության վրա: Բախումից հետո ուղղաթիռներից մեկը կարողացել է վայրէջք կատարել, իսկ մյուսը կործանվել է, եւ դրանում գտնվող երկու մարդիկ էլ զոհվել են: Մեկը մահացել է տեղում, իսկ մյուսը՝ հիվանդանոցում:
Մյուս ուղղաթիռում տուժել է մեկ մարդ: Բախման պատճառները հայտնի չեն: ԱՄՆ-ի դաշային ավիացիոն վարչությունը պարզում Է պատահարի հանգամանքները:

 

 

*

*