Հարձակում՝ Թեհրանում. զինված անձը ցանկացել է սպանել հոգեւորականին

Առնվազն 15 մարդ է վիրավորվել...
iran-hardzakum,-metro
Առնվազն 15 մարդ է վիրավորվել Իրանի մայրաքաղաք Թեհրանի մետրոպոլիտենի կայարաններից մեկում տեղի ունեցած հարձակման հետեւանքով: Դանակով զինված տղամարդը ցանկացել է սպանել այդ պահին մետրոյում գտնվող մի հոգեւորականի:
Ըստ իրանական MEHR գործակալության՝ հավաքվածները փորձել են զինաթափել տղամարդուն, իսկ օգնության հասած անվտանգության աշխատակիցներն էլ ստիպված կրակ են բացել նրա ուղղությամբ: Հարձակվողը մահացել է հիվանդանոցում:
Միջադեպից որոշ ժամանակ անց, մետրոպոլիտենը վերականգնել է աշխատանքի բնականոն ռեժիմը:

*

*