Թայլանդում երեխաների օրվան նվիրված ավիաշոուի ժամանակ կործանիչ է վթարվել

Օդաչուն փորձել է անսպասելի գրոհային մանևր իրականացնել թռիչքուղու վրա:
korcanich

Թայլանդի հարավում ավիաշոուի ժամանակ վթարվել է շվեդական JAS 39 Gripen կործանիչը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 14-ին Սոնգկհլա նահանգի Հաթյայ քաղաքում երեխաների օրվան նվիրված ավիաշոուի ժամանակ:

Կործանիչը վթարվել է, երբ օդաչուն փորձել է անսպասելի գրոհային մանևր իրականացնել թռիչքուղու վրա: Պատահած ողբերգությունից հետո օդանավակայանը փակվել է, իսկ կոմերցիոն թռիչքները տեղափոխվել են այլ օդանավակայան:

Թայլանդի իշխանությունները միջադեպի հետ կապված հետաքննություն են սկսել: Երկրի վարչապետ, գեներալ Պրայուտ Չան Օչան ցավակցել է զոհված օդաչուի հարազատներին:

Թայլանդի ռազմաօդային ուժերը կոչ են արել կործանիչի վթարի տեսանյութերը սոցիալական ցանցերում չտարածել` ի հարգանք զոհված օդաչուի հարազատների և մտերիմների: շ

*

*