Թայլանդում ավտոբուսի հրդեհից 20 մարդ է զոհվել

20 ուղևոր ողջ-ողջ այրվել է
Tayland

Թաիլանդում Մյանմարից առնվազն 20 միգրանտներ են զոհվել 50 տեղանոց երկհարկանի ավտոբուսում, որը առայժմ չպարզված պատճառով բռնկվել Է ընթացքի ժամանակ:

Այդ մասին մարտի 30-ին հայտնել Է Nation-ը: Ողբերգությունը տեղի Է ունեցել Տակի նահանգի ավտոմայրուղում։

Հրդեհից փրկվածները պատմել են, որ բռնկումը տեղի Է ունեցել ավտոբուսի սրահի միջնամասում եւ ակնթարթորեն տարածվել մեքենայի հետին մասը՝ հնարավորություն չտալով այնտեղ գտնվողներին դուրս պրծնել: Վարորոդը հասցրել Է կանգնեցնել ավտոբուսը, ինչից հետո 24 ուղեւորներ, վարորդն ինքը, նրա կինն ու երկրորդ վարորդը կարողացել են դուրս գալ մեքենայից:

Ավտոբուսի հետեւի մասում գտնվող 20 միգրանտները ողջակիզվել են։

 

*

*