Թալիբները հիվանդանոցի մոտ պայթուցիկ սարք են գործի դրել

Զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել՝ 95-ը:
afxanstan

Այսօր առավոտյան Աֆղանստանի «Թալիբան» խմբավորումը զինված հարձակում է կատարել երկրի հարավում գտնվող Քալաթ քաղաքում: Հիվանդանոցի մոտ գործի են դրվել բեռնատարում տեղադրված պայթուցիկ սարքերը: Զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել՝ 95-ը:

Տուժածները հիմնականում առողջապահության ոլորտի աշխատակիցներն են ու հիվանդանոցում բուժում ստացողները:

«Թալիբանը» ներկայացնողները հայտարարել են, թե ցանկանում էին թիրախավորել Աֆղանստանի հետախուզական ծառայության ուսումնական բազան, սակայն պայթուցիկները սխալմամբ գործի են դրվել ավելի շուտ՝ հիվանդանոցի դարպասների մոտ:

*

*