Թալիբները համաձայնել են Մոսկվայում մասնակցել Աֆղանստանի հարցով հանդիպմանը

«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները ընդունել են Մոսկվայի առաջարկը:
talibner

«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները ընդունել են Մոսկվայի առաջարկը՝ մասնակցել Աֆղանստանում հարաբերությունների կարգավորմանը նվիրված հանդիպմանը, որը պետք է կայանա ՌԴ մայրաքաղաքում՝ սեպտեմբերի 4-ին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal-ը:

ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երկրորդ դեպարտամենտի ղեկավար Զամիր Քաբուլովը տեղեկացրել էր, որ Աֆղանստանի վերաբերյալ հանդիպումը նախկինի պես սպասվում է սեպտեմբերի 4-ին: Հանդիպմանը  մասնակցելու են Աֆղանստանի, Ռուսաստանի և տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ:

Խորհրդակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլին: Մինչ այդ թալիբները չեն մասնակցել հանդիպումներին:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին օգոստոսի 19-ին հայտարարել Է «Թալիբան»-ի հետ երեք ամիս ժամկետով զինադադարի ռեժիմ սահմանելու մտադրության մասին: Հրադադարը, նախագահի խոսքով, կհաստատվի միայն այն դեպքում, եթե թալիբներն իրենք Էլ համաձայեն զինադադարին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները