Համացանցում է հայտնվել թաիլանդցի տղաների առաջին լուսանկարը՝ քարանձավից փրկվելուց հետո

Ֆուտբոլային թիմը ջրային շրջափակման մեջ էր հայտնվել...
tailand-txaner

Համացանցում են հայտնվել թաիլանդցի տղաների առաջին լուսանկարները հիվանդանոցից, որտեղ նրանք տեղափոխվել են ավելի քան 2 շաբաթ քարանձավում մնալուց հետո։ Երեխաները հիվանդանոցային հագուստով են եւ դիմակապով։

Հիշեցնենք, որ  հուլիսի 10-ին փրկարարները Թհամ Լուանգ քարանձավից դուրս են բերել 12 դպրոցականներից վերջինին եւ նրանց  մարզիչին։

Ֆուտբոլային թիմը ջրային շրջափակման մեջ էր հայտնվել հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղների պատճառով:

*

*