Թաիլանդի թագուհուն հիվանդանոց են տեղափոխել

Լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել, որ նա գրիպ է
Sirikit

Թաիլանդի 86-ամյա թագուհի Սիրիկիտին տեղափոխել են հիվանդանոց՝ բարձր ջերմության և հազի պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել, որ նա գրիպ է: Բժշկական միջամտությունից հետո նրա վիճակը բարելավվել է. ջերմությունն իջել է, հազն էլ՝ անցել:

Բժիշկները խորհուրդ են տվել թագուհուն ուժերը վերականգնել հիվանդանոցում:

*

*