Թաիլանդում չորս օր Է՝ փնտրում են կորած 12 երեխաներին եւ նրանց մարզիչին

Դեռահասների խմբի հետ կապը կորել Է անցած շաբաթ օրը՝ հունիսի 23-ին:
tailand

Թաիլանդում արդեն չորրորդ օրն Է՝ շարունակվում են կորած 12 դեռահասների ու ֆուտբոլի նրանց մարզչի որոնումները: Ենթադրվում Է, որ պատանի ֆուտբոլիստները եւ նրանց ուսուցիչը հեղեղումների պատճառով արգելափակված են մնացել Թհամ Լուանգի քարանձավում, տեղեկացնում Է  BBC-ն:

Փրկարարա-որոնողական աշխատանքների անցկացումը դժվարացնում են այդ շրջանում շարունակվող հորդառատ անձրեւները:

Փրկարարներն այժմ փորձում են գտնել քարանձավի եւս մեկ մուտքը, քանի որ գլխավորն անհասանելի Է դարձել բարձրացող ջրի պատճառով:

Դեռահասների խմբի հետ կապը կորել Է անցած շաբաթ օրը՝ հունիսի 23-ին: Այդ ժամանակվանից թիմից ոչ ոք կապի մեջ չի մտել:

Հունիսի 26-ին ջրասուզակները քարանձավում հայտնաբերել են թարմ հետքեր: Կորած խմբում 11-ից մինչեւ 16 տարեկան դեռահասներ են, նրանց մարզիչը 25 տարեկան Է: Պատանի ֆուտբոլիստների որոնումները սկսվել են հունիսի 23-ի ուշ երեկոյան այն բանից հետո, երբ նրանց ծնողները տեղեկացրել են, որ երեխաները տուն չեն վերադարձել:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները