Եղիսաբեթ 2-րդն աջակցում է արքայազն Հարիի եւ նրա կնոջ՝ նոր կյանք սկսելու որոշմանը

Թեեւ կնախընտրեին, որ նրանք թագավորական ընտանիքի լիարժեք անդամներ մնային․․․
hari-megan

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն աջակցում է նոր կյանք սկսելու՝ արքայազն Հարիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի որոշմանը:

Բուքինգհեմյան պալատն այս մասին հաղորդագրություն է տարածել թագավորական ընտանիքի անդամների միջեւ տեղի ունեցած հանդիպումից հետո: Հաղորդագրությունում նշվում է, որ թեեւ կնախընտրեին, որ նրանք թագավորական ընտանիքի լիարժեք անդամներ մնային, բայց հարգում եւ հասկանում են ավելի անկախ կյանքով ապրելու նրանց ցանկությունը:

«Նրանք թագավորական ընտանիքի թանկարժեք մասնիկը կմնան»,- հայտարարել է Բուքինգհեմյան պալատը: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել անցումային ժամանակահատվածի մասին, որի ընթացքում Սասեքսի դուքսն ու դքսուհին ժամանակի մի մասը կանցկացնեն Կանադայում, մյուսը՝ Բրիտանիայում:

*

*