Սիրիայի հարցով ՌԴ-ԱՄՆ համաձայնագրի տեքստը հրապարակվեց

«Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ ահաբեկիչների հետ «խաղեր խաղալ»-ը և թողտվությունը ԱՄՆ-ին երբեք բարիք չի բերի»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն:
Syria

Ռուսասատանի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում հրապարկել է Սիրիայի հարցով համաձայնագրի տեքստը, որը համաձայնեցվել է ԱՄՆ-ի հետ, և պաշտոնական Վաշինգտոնը կոչ է արել հանությանը ներկայացնել երկկողմ պայմանավորվածությունների ողջ փաթեթը:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես առաջարկել է յուրաքանչյուր փաստաթուղթ ներկայացնել հանրությանը, սակայն ամերիկյան կողմը հետևողականորեն դեմ է հանդես եկել:

«Հատկապես ուշադրության է արժանի առողջ ընդդիմությանն «Ալ-Քաիդա»-ի  միավորը հանդիսացող «Ջեբհաթ ան-Նուսրա»-ից առանձնացնելու իրենց կողմից ստանձնած պարտավորությունը հրապարակայնորեն վերահաստատելուց և Ռուսաստանի հետ համատեղ կրակը չդադարեցնող ահաբեկիչների և նրանց յուրաքանչյուր հանցակիցների ուղղությամբ հարվածներ հասցնելուց հրաժարվելու ցանկությունը»,- նշված է տեղեկատվության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն այնումենայնիվ կիրականացնի իր պարտավորությունները` տարանջատելու ընդդիմությանն ահաբեկիչներից:

Ընդգծվում է, որ բազմաթիվ գրոհայիններ, որոնց Վաշինգթոնն անվանում է «մահապարտներ», «պայքարում են «Ջեբհաթ ան-Նուսրայի հետ միասին և գործնականում միավորվել են նրան»:

«Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ ահաբեկիչների հետ «խաղեր խաղալ»-ը և թողտվությունը նրանց երբեք բարիք չի բերի»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն:

Մեկ Մեկնաբանություն
  • Սիրիայի հարցով ՌԴ-ԱՄՆ համաձայնագրի տեքստը հրապարակվեց — Armenian National Committee of America
    28 сентября 2016 at 00:00

    […] Source: Yerkir Media Link: Սիրիայի հարցով ՌԴ-ԱՄՆ համաձայնագրի տեքստը հրապարակվեց […]

  • *

    *