«Սան Խուան» սուզանավի անհետացման վայրում պայթյուն է կազմակերպվել

Սուզանավի անհետացման հետ կապված պայթյունն ավելի ուժեղ է եղել
argentina-suzanav

Արգենտինայի ռազմածովային ուժերի անհետացած «Սան Խուան» սուզանավի որոնման գոտում տրոտիլային համարժեքով 100 կգ հզորությամբ փորձնական պայթյուն է կազմակերպվել և պարզվել է, որ սուզանավի անհետացման հետ կապված պայթյունն ավելի ուժեղ է եղել: Այս մասին հայտնում  է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ ռազմական մասնագետները պայթյունն իրականացրել են օվկիանոսւմ՝ 40 մետր խորության վրա, պայթյունի ձայնը սուզանավի անհետացման վայրում գրանցված ձայնի հետ համեմատելու համար։

Հիշեցնենք, որ սուզանավի հետ կապը կորել էր նոյեմբերի 15-ից: Հաստատված վերջին կապի ժամանակ «Սան Խուան»-ից հայտնել էին վթարի մասին: Դրանից հետո շրջանառվել է այն վարկածը, որ սուզանավում կարող էր պայթյուն տեղի ունեցած լինել: Արգենտինայի իշխանությունները որոշել են դադարեցնել «Սան Խուան»-ի 44 հոգանոց անձնակազմի որոնողափրկարարական աշխատանքները:

*

*