Սուդանի նախկին նախագահը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

...առանձնատանը հայտնաբերել և առգրավել էին 6 միլիոն եվրո, 351 հազար դոլար, հինգ միլիարդ սուդանի ֆունտ (մոտ 105 միլիոն դոլար):
sudan-al-bashir2

Խարթումի դատարանը Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրին կոռուպցիայի գործով դատապարտել է երկու տարվա ազատազրկման, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռազմական դատախազության քննիչներն ավելի վաղ ալ-Բաշիրի առանձնատանը հայտնաբերել և առգրավել էին 6 միլիոն եվրո, 351 հազար դոլար, ինչպես նաև հինգ միլիարդ սուդանի ֆունտ (մոտ 105 միլիոն դոլար):

Նախկին նախագահի մոտ խոշոր չափի գումար հայտնաբերելու փաստի առթիվ նրան առաջադրվել էր «արտարժույթ ունենալու, կոռուպցիայի և անօրինական նվերների ստացման»   մեղադրանք:

Սուդանում 2019 թվականի ապրիլի 11-ին չորսամսյա ազգային բողոքի ակցիաներից հետո տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում: Նախագահ Օմար ալ-Բաշիրը, ով արդեն 30 տարի ղեկավարում էր երկիրը, հեռացվեց իշխանությունից, իսկ ավելի ուշ կալանավորվեց:

Երկիրը ղեկավարում է բանակի կողմից ձևավորված անցումային ռազմական խորհուրդը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները