Սուդանի ընդդիմությունն ու բանակը համաձայնության են եկել

Որոշել են կիսել իշխանությունը
sudan

Սուդանի բանակի ղեկավար կազմը համաձայնության է եկել երկրի ընդդիմադիր դաշինքի հետ: Որոշել են կիսել իշխանությունը, մինչեւ նոր ընտրությունների անցկացումը: Կձեւավորվի խորհուրդ, որը առնվազն 3 տարի միասին կղեկավարեն ընդդիմադիրները եւ զինվորականները:

Նրանք նաեւ պայմանավորվել են ձեւավորել անկախ «տեխնոկրատական կառավարություն» եւ հետաքննել վերջին շաբաթների բռնության դեպքերը:

Ապրիլին Սուդանի բանակը տապալել էր նախագահ Օմար ալ-Բաշիրի վարչակարգը, ինչից հետո երկրում զանգվածային բողոքի ակցիաները չէին դադարում: Ցուցարարները պահանջում էին իշխող ռազմական խորհրդից իշխանությունը հանձնել քաղաքացիական կառավարման մարմնին: Բանակն այս ընթացքում բազմիցս փորձել է ցրել ցույցերը՝ ուժ կիրառելով, ինչի հետեւանքով զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ կան:

*

*