«Թրամփը եւ Կիմ Չեն Ընը վիճարկում են աշխարհի ամենախելացնոր մարդու կոչումը». Սթիվեն Քինգ

Ամերիկացի նշանավոր գրող Սթիվեն Քինգը Twitter-ի իր միկրոբլոգում գրել Է.
tramp-kim-chen-in

Ամերիկացի նշանավոր գրող Սթիվեն Քինգը Twitter-ի իր միկրոբլոգում գրել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վիճարկում են աշխարհի ամենախելացնոր մարդու կոչումը:

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի հարաբերությունները լրջորեն սրվել են վերջին օրերին այն բանից հետո, երբ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնեց, որ Հյուսիսային Կորեան քննարկում Է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի Գուամ կղզում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը: ԿԺԴՀ-ն այս կերպ Է պատասխանել նախագահ Դոնալդ Թրամփին, որը խոստացել Է հյուսիսկորեացիների վրա թափել ԱՄՆ-ի «հուրն ու ցասումը», եթե Փհենյանի գործողություններն սպառնան Միացյալ Նահանգներին:

*

*