Ստոկհոլմում մարդկանց վրաերթի ենթակած անձը ձերբակալվել է

Ոստիկանությունից նաև հաղորդում են, որ մեքենայում, որը կիրառվել է մարդկանց վրա հարձակում կատարելու համար, հայտնաբերվել է կասկածելի օբյեկտ:
stokholm-teror

yerkir.am— Շվեդիայի ոստիկանությունը հաստատել է, որ մարդկանց վրա բեռնատարով միտումնավոր վրաերթ կատարելու մեջ Ստոկհոլմում ձերբակալվել է 39-ամյա տղամարդ, ով ծագումով Ուզբեկիստանից, գրում է «Le Parisien»-ը:

Ոստիկանությունը չի հրապարակել նրա անունը: Հաղորդվում է միայն, որ նա արդեն իրավապահ մարմինների ուշադրության տակ է:

Ոստիկանությունից նաև հաղորդում են, որ մեքենայում, որը կիրառվել է մարդկանց վրա հարձակում կատարելու համար, հայտնաբերվել է կասկածելի օբյեկտ: Այն դրված է եղել վարորդի նստատեղում:

*

*