Ստավորպոլում կանխվել է հարձակումը ոստիկանության բաժանմունքի վրա

Տարհանել են տեղի դպրոցներն ու մակապարտեզները: Կիրառվում են անվտանգության խստացված միջոցառումներ:
rusastan-ahabekchutyun-paytyun

Ստավորպոլի երկրամասում չեզոքացվել է երեք զինյալ: Նրանք փորձում էին հարձակում գործել ոստիկանության բաժանմունքի վրա:

Քաղաքացիական անձանց եւ ոստիկանության աշխատակիցների շարքերում զոհեր եւ վիրավորներ չկան:

Զինյալներից երկուսին չեզոքացրել են ոստիկանության աշխատակիցները: Երրորդը՝ պայթեցրել է իրեն: Նախնական վարկածով, հարձակվողներից մեկը տեղի բնակիչներից էր:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, տարհանել են տեղի դպրոցներն ու մակապարտեզները: Կիրառվում են անվտանգության խստացված միջոցառումներ:

Մանրամասները պարզվում են:

*

*