Standard & Poor’s-ն առաջին անգամ իջեցրել Է Չիլի վարկանիշը

Երկարատեւ թույլ տնտեսական աճը բացասաբար Է ազդել բյուջետային եկամուտների վրա...
chili

Standard & Poor՚s (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը հուլիսի 13-ին Չիլիի վարկանիշը AA-ից իջեցրել Է մինչեւ A+: Գործակալությունը նաեւ կանխատեսումը «բացասականից» փոխել Է «կայունի»:

Երկարատեւ թույլ տնտեսական աճը բացասաբար Է ազդել բյուջետային եկամուտների վրա, հանգեցրել Է հարկային բեռի մեծացման եւ վնասել երկրի մակրոտնտեսական պրոֆիլը»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

Հանրապետության ֆինանսների նախարար Ռոդրիգո Վալդեսը, իր հերթին, նշել Է, որ Standard & Poor՚s-ն առաջին անգամ Է իջեցրել Չիլիի վարկանիշը 1992 թվականին այն շնորհելու պահից ի վեր եւ «վատ նորություն» Է համարել երկրի համար:

*

*