Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրենը հրաժարական է տվել

Հիքսը Թրամփի ամենավստահելի օգնականներից մեկն էր համարվում:
hoop-hix

Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն, նախկին մոդել ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի «աջ ձեռք» Հոուփ Հիքսը հրաժարական է տվել, հաղորդվում է Սպիտակ տան աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ, 29-ամյա Հիքսը եղել է նախագահի ռազմավարական հաղորդակցությունների գծով տնօրենը, ինչպես նաև՝ նրա նախընտրական շտաբի մամուլի քարտուղարը: Հիքսը Թրամփի ամենավստահելի օգնականներից մեկն էր համարվում:

Նա նաեւ գլխավոր վկաներից մեկն է՝ Ռուսաստանի հետ Թրամփի հնարավոր կապի վերաբերյալ գործով։

Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Հիքսը գործընկերներին ասել է, որ նա Սպիտակ տանը հասել է այն ամենին, ինչ ցանկանում էր: Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը տեղեկացրել է, որ առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ երբ Հոուփ Հիքսը կլքի աշխատակազմը:

Հոուլ Հիքսը Թրամփի ընտրվելուց հետո արդեն 4-րդ անձն է, ով նշանակվել էր Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնում: Նրան նախորդած Էնթոնի Սկարամուչին այդ պաշտոնում աշխատեց ընդամենը 10 օր:

Սանդերսի խոսքով՝ Հիքսի հրաժարականը կապված չէ վկայությունների հետ, որոնք նա երեքշաբթի տվել էր ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության կոմիտեին՝ ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի հավանական միջամտության գործով տարվող հետաքննության շրջանակներում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները