Սպիտակ տանը սկսել են տեղադրել Սուրբ Ծննդյան եղեւնին (տեսանյութ)

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արդեն ստացել է Սուրբ Ծննդյան հսկայական եղևնին:
spitakl-tun-tonacar

Սպիտակ տանը սկսվել են նախապատրաստվել Սուրբ Ծննդյան և Ամանորի միջոցառումներին:  ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արդեն ստացել է Սուրբ Ծննդյան հսկայական եղևնին: Այս մասին գրում է hellomagazine.com-ը:

Ըստ ավանդույթի, այն նախագահական նստավայր է բերվում նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը, սակայն այս տարի եղեւնին 4 օր շուտ են բերել, քանի որ նախագահը մտադիր է «Շնորհակալության օր»-ն անցկացնել ոչ թե Սպիտակ Տանը, այլ Ֆլորիդա նահանգի Պալմ- Բիչ քաղաքում։

Տոնածառը բերվել Վիսքոնզին նահանգի անտառներից: Այն տեղադրվել է Սպիտակ տան Կապույտ սենյակում:

Պատրաստեց՝

Լիլիթ Գյուլումյանը

*

*