Սպիտակ տունը 50 միլիոն դոլար կհատկացնի Սիրիայում տուժածներին

«Սա նաև կնպաստի պատասխանատվության ուժեղացմանը...»
spitak-tun

Հոկտեմբերի 12-ին Սպիտակ տունը հայտարարել է, որ 50 միլիոն դոլար է հատկացնում Սիրիայում հետապնդվող կրոնական փոքրամասնությունների և մարդկանց իրավունքների պաշտպանության համար: Սպիտակ տունը նաև հույս է հայտնել, որ մյուս երկրներն էլ կհետևեն իրենց օրինակին:

Հատկացված միջոցները կփոխանցվեն նաև այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են տարածաշրջանի անվտանգության ապահովման և տարածաշրջանում փոքրամասնությունների պաշտպանության հարցերով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հերթին նշել է. «Ես հասկացրել եմ Թուրքիային, որ եթե նրանք չկատարեն իրենց պարտավորությունները, այդ թվում՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում, մենք շատ արագ, ուժեղ և կոպիտ պատժամիջոցներ կկիրառենք նրանց նկատմամբ»:

*

*