Սորբոնի համալսարանն անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակ է

Որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ մի խումբ ակտիվիստներ փորձել են ներխուժել Սորբոնի տարածք:
sorbon-hamalsaran

Սորբոնի հայտնի ֆրանսիական համալսարանի կենտրոնական շենքը, որը գտնվում Է Լատինական թաղամասում, փակվել Է անվտանգության միջոցառումների շրջանակում։

«Սորբոնի շենքը դեկտեմբերի 6-ին սովորողների ու ամբողջ անձնակազմի համար փակ Է համալսարանի ռեկտորատի որոշմամբ»,- ասված Է կրթական հաստատության Twitter-ի էջում:

Europe 1 ռադիոկայանը նշում Է, որ համալսարանի գլխավոր շենքի փակման որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ մի խումբ ակտիվիստներ փորձել են ներխուժել Սորբոնի տարածք:

Սորբոնը Ֆրանսիայի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը չԷ, որի աշխատանքը դեկտեմբերի 6-ին դժվարացել Է:

Մի քանի այլ համալսարաններում, ինչպես նաեւ դպրոցներում ակտիվիստները նույնպես փորձել են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ արգելափակելով հաստատությունների մուտքը: Այսօրինակ ակցիաները հաճախացել են «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքների ֆոնին, որին ուսանողներն այդ կերպ աջակցություն են հայտնում։

*

*