Սոմալիում առեւանգել են Կարմիր կիսալուսնի աշխատակիցներին — Երկիր Մեդիա

Սոմալիում առեւանգել են Կարմիր կիսալուսնի աշխատակիցներին

...այն ժամանակ, երբ նրանք սննդամթերք էին բաժանում
somali-karmir-kisalusin2 (1)

Անհայտ անձինք Սոմալիի հարավում առեւանգել են Կարմիր կիսալուսնի կազմակերպության 5 աշխատակցի (3 տղամարդ, 2 կին), տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը։

Պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին՝ Բայդաբո քաղաքի մոտակա գյուղերից մեկում։

Կարմիր կիսալուսնի աշխատակիցներին առեւանգել են այն ժամանակ, երբ նրանք սննդամթերք էին բաժանում բնակիչներին։

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։

*

*